ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Սուրճը ժամանակին խմեք

Սուրճը ժամանակին խմեք
08.11.2013 | 12:37

«Մինչև սուրճ չխմեմ, չեմ արթնանա»: Նման մտայնությունը հոգեբանները մասամբ բացատրում են պարզապես սովորությամբ: Դա նման է մի գործողության, որը մարդը սովորություն ունի կատարելու նախքան օրվա սովորական ընթացքին անցնելը ու չի կարողանում այլ բանի մասին մտածել, մինչև չիրականացնի իր մի գավաթ սուրճի արարողությունը, քանի որ ինքն իր համար իմաստավորել է այդ մի գավաթը: Բժիշկները այլ բացատրություն ունեն: Ամերիկյան մի խումբ գիտնականների հետազոտության արդյունքում ահա թե ինչ է պարզվել: Սուրճի համար լավագույն պահը առավոտյան 09:30-ից 11:30-ի միջև ընկած ժամանակահատվածն է, օրինակ` 10:30-ը: Հենց այդ ժամանակ է կոֆեինը լավագույնս գործակցում կորտիզոլ հորմոնի հետ: Կորտիզոլի մակարդակը մարդու մոտ բարձրանում է անմիջապես արթնանալուց հետո և բարձր մնում մինչև ժամը 9-ը, որից հետո կտրուկ ընկնում է: Հենց այդ ժամանակ էլ պետք խմել առույգացնող ըմպելիքը` լիցքավորվելու համար: Եթե սուրճը խմեք ավելի վաղ, երբ մարդու օրգանիզմում չի հավաքվել բավականին քանակությամբ կորիտիզոլ, զգայունությունը կոֆեինի նկատմամբ կտրուկ կիջնի: Դա է պատճառը, որ շատերը վաղ առավոտյան սուրճից հետո երկրորդ բաժակի կարիքն են զգում: Ամերիկյան բժիշկները կարծում են, որ սուրճն էլ դեղորայքի պես պետք է ժամանակին ընդունել: Ինչ վերաբերում է կորտիզոլ հորմոնին, այն պատասխանատու է մարդու օրգանիզմի ներքին ժամերի համար: Կորտիզոլը օրգանիզմում բազմաթիվ քիմիական ռեակցիաների է մասնակցում, բարելավում է ածխածնային փոխանակությունը, բարձրացնում է թրոմբոցիտների և էրիթրոցիտների մակարդակը օրգանիզմում, բարելավում է լյարդի աշխատանքը, բարձրացնում մարզիկների իմունիտետը: Սակայն ցանկացած հորմոնի պես օրգանիզմում կորտիզոլի ավելցուկն էլ կարող է զանազան հիվանդությունների պատճառ դառնալ: Իսկ կորտիզոլի քանակությունն օրգանիզմում կարող է բարձրանալ ստրեսների հետևանքով: Այնպես որ, հեռու պահեք ձեզ ստրեսներից, քնեք ժամանակին և ձեր առավոտյան սուրճը վայելեք 09:30-11:30 ժամանակահատվածում:

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ